Հյուրանոցի մասին
Մեր հարմարավետ Horizon հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա և առաջարկում է հարմարավետ հանգիստ՝ ինչպես բիզնես, այնպես էլ ընտանեկան հանգստի կամ միայնակ ճամփորդողների համար: Մենք տրամադրում ենք սենյակների լայն ընտրություն՝ սկսած ստանդարտ սենյակներից մինչև ընդարձակ ապարտամենտներ, որպեսզի յուրաքանչյուր հյուր գտնի իրեն հարմար լավագույն տարբերակը:
Հյուրերի առավելագույն հարմարավետության համար հյուրանոցում հասանելի են լվացքի և ավտոմեքենաների վարձույթի ծառայություն: Ամեն առավոտ հյուրերը կարող են վայելել համեղ նախաճաշ՝ պատրաստված տեղական ամենաթարմ մթերքներից:
Մեր նպատակն է ստեղծել տաք, հյուրընկալ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր հյուր կզգա տան ջերմությունը, նույնիսկ տանից հեռու:
Ի՞նչ կա Horizon հյուրանոցի շրջակայքում
Տեսարժան վայրեր և հուշարձաններ
- Հանրապետական մարզադաշտ — 12–15 րոպե ոտքով
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի — 10 րոպե ոտքով
- Հանրապետության հրապարակ — 7 րոպե մեքենայով
- Մատենադարան — 12 րոպե մեքենայով
- Հայաստանի պատմության թանգարան — 7 րոպե մեքենայով
- Ծիծեռնակաբերդի հուշահամալիր — 20 րոպե մեքենայով
Խանութներ, առևտրի կենտրոններ և սննդի կետեր
- Yerevan City սուպերմարկետ — 4 րոպե ոտքով
- 88 Supermarket — 2 րոպե ոտքով
- Tashir Trade Center — 12–15 րոպե ոտքով
- Վերնիսաժի շուկա — 18 րոպե ոտքով
- SAS Food Court — 10 րոպե ոտքով
Տրանսպորտ
- Հանրային տրանսպորտի կանգառներ — 1–3 րոպե ոտքով
- «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան — 12–15 րոպե ոտքով
- Երևանի երկաթուղային կայարան — 10 րոպե մեքենայով
- «Զվարթնոց» միջազգային օդանավակայան — 30 րոպե մեքենայով
Կեցության պայմանները
Մուտքի և ելքի համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Վաղ մուտքն ու ուշ ելքը կախված են թափուր համարների առկայությունից և պահանջում են նախնական հարցում։
| Մուտք | 14:00 |
| Ելք | 12:00 |
| Ամրագրման չեղարկում |
Չեղարկման կանոնները կախված են ընտրված սակագնային պլանից։ |
Կանոններ և պայմաններ
Հիմնական կանոն` ամրագրման չեղարկումները պետք է կատարել ավելի շուտ քան ժամանելուց 24 ժամ առաջ: Հակառակ դեպքում հյուրից գանձվում է առաջին օրվա արժեքի չափով տուգանք: