Ծառայություններ
Horizon հյուրանոցում առկա են հետևյալ ծառայությունները՝
ծառայություններ բնակվելիս
Առաջարկում ենք Ձեզ
Horizon Hotels-ը համագործակցում է միջազգային ավտովարձույթի ծառայություն Sixt-ի հետ։ Անկախ նրանից՝ ձեզ անհրաժեշտ է էկոնոմ դասի թե պրեմիում ավտոմեքենա, այստեղ կգտնեք լայն ընտրություն և մատչելի գներ։
Մեր հյուրընկալ և բազմալեզու անձնակազմը միշտ պատրաստ է օգնել ձեզ։ Ձեր հարմարությունն ու հանգիստը մեր գլխավոր առաջնայնությունն են։
Ամենօրյա անվճար մաքրությունը ապահովում է սենյակի թարմությունը և ստեղծում անխափան հանգիստ։
Մենք ուրախ ենք ընդունել ձեր փոքրիկ ընկերներին։ Մինչև 8 կգ քաշով շները թույլատրվում են՝ նախնական համաձայնությամբ և հավելավճարով։
Դուք կարող եք անվճար թողնել ձեր ուղեբեռը մեր հյուրանոցներում ինչպես մինչև համարում տեղավորվելը, այնպես էլ համարը ազատելուց հետո։
Horizon Hotels-ի հետ դուք կարոք եք ոչնչի մասին չանհանգստանալ։ Ամեն օր վայելեք թարմ, մաքուր և կատարյալ արդուկված հագուստ։
Մենք կազմակերպում ենք անհատական էքսկուրսիաներ փորձառու գիդերի ուղեկցությամբ դեպի Հայաստանի հայտնի տեսարժան վայրերը: Դուք կարող եք ծանոթանալ Հայաստանի հարուստ մշակույթին և պատմությանը նույնիսկ կարճատև այցելության ընթացքում:
Հարմարավետ տրանսֆեր օդանավակայանից և դեպի օդանավակայան մեր գործընկեր Car Comfort ընկերության կողմից՝ պրոֆեսիոնալ վարորդով։ Ծառայության արժեքի մեջ ներառված են օդանավակայանում դիմավորումը անվանական ցուցանակով և ուղեբեռի հետ կապված օգնությունը։ Հարմար է անհատական ուղևորների կամ զույգերի համար։ Ուղևորների քանակը՝ մինչև 3 ուղևոր և 1 ճամպրուկ։
Հարմարավետ և ընդարձակ մինիվենով տրանսֆեր Car Comfort ընկերության կողմից՝ իդեալական ընտանիքների և փոքր խմբերի համար։ Ծառայության արժեքի մեջ ներառված են օդանավակայանում դիմավորումը անվանական ցուցանակով և ուղեբեռի հետ կապված օգնությունը։ Ուղևորների քանակը՝ 3–7 ուղևոր։
Հարմարավետ խմբային տրանսֆեր մեր գործընկեր Car Comfort ընկերության կողմից՝ նախատեսված մեծ խմբերի համար։ Ծառայության արժեքի մեջ ներառված են օդանավակայանում դիմավորումը անվանական ցուցանակով և ուղեբեռի հետ կապված օգնությունը։
Ուղևորների քանակը՝ ավելի քան 7 ուղևոր։
Հագեցվածությունը սարքավորումներով
- հեռուստացույց Smart TV-ով
- օդորակիչ
- լուսամփոփ
- վարսահարդարիչ
- միջազգային վարդակ
- սառնարան
- հիգիենիկ ցնցուղ
- լոգախցիկ
- կոսմետիկ պարագաներ
- լվացարան
- զուգարան
- զուգարանակոնք
- հողաթափեր
- օճառ
- ցնցուղ
- անձրևային և ձեռքի ցնցուղ
- զուգարանի միջոցներ
- լոգարանային պարագաներ
- լոգարանային սրբիչներ
- տեսարան դեպի բակ
- քաղաքային տեսարան
- Ինտերնետ կապ
- երկու մեկտեղանի մահճակալ
- երկտեղանի մահճակալ
- հանդերձասենյակ
- կախիչներ
- մթնեցնող վարագույր
- տումբաներ
- զգեստապահարան
- համարի մաքրում
- թեյնիկ
- ջեռուցում
- բաժակներ
- սեղանի սպասք
- համար չծխողների համար
- ներքին հեռախոս
- Կարելի է ընտանի կենդանիների հետ
- լուսամփոփ
- գազօջախ
- սառցարան
- բազմոց-մահճակալ
- պատշգամբ
- բազմոց
- առոթներ
- սեղան
- փափուկ կահույք
- հյուրասենյակ
- խոհանոց
- սպասք
- գորգապատ հատակ
- բարձր առաստաղ
- տեսարան դեպի լեռներ
- հիգիենայի պարագաներ
- խոհանոցային սպասք












